Jump to content

Ժաննա դ'Արկ (նկար, Ռոսսետտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա դ'Արկ
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1882
բարձրություն52,7 սանտիմետր[1]
լայնություն45,7 սանտիմետր[1]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էՖիցվիլյամ թանգարան[1]
հավաքածուՖիցվիլյամ թանգարան
մակագրությունJehane la Pucelle
Ծանոթագրություններ

«Ժաննա դ'Արկ»  անգլիացի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի յուղանկարն է, վրձնել է 1882 թվականին։ Նկարիչը նկարն ավարտել է իր մահից մի քանի օր առաջ, և այն դարձել է նրա վերջին աշխատանքը։ Նկարը ստեղծվել է պատվերով, սակայն այն հանվել է աճուրդի, որն անց է կացվել նկարչի մահվանից հետո՝ 1883 թվականին։ 1909 թվականից գտնվում է Ֆիցուիլյամի թանգարանում[2]։

Նկարը գրեթե ամբողջությամբ կրկնում է 1864 թվականին Ռոսսետտիի կողմից ստեղծված ջրանկարը, ինչը ստեղծվել է 1863 թվականի նրա մեկ այլ ստեղծագործության՝ «Ազատագրման սուրը համբուրող Ժաննա դ'Արկը» մոտիվներով։ Ժաննա դ'Արկի պատկերը ստեղծելիս Ռոսսետտին կենտրոնացել է կին-զինվորի և գեղեցկության ու սիրո միաձուլման վրա[3]։ Ասեղնագործված հագուստի ու կաշվի տաք գույները, ծփացող շեկ վարսերը հակադրվում են սառը, մետաղական սպառազինությանը[3]։ Նկարի համար բնորդուհի է դարձել Ջեյն Մորիսը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://artuk.org/discover/artworks/joan-of-arc-4939
  2. «Joan of Arc» (անգլերեն). The Fitzwilliam Museum, University of Cambridge, UK. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  3. 3,0 3,1 «Dante Gabriel Rossetti — Joan of Arc» (անգլերեն). Sotheby’s.
  4. «Joan of Arc». Rossetti Archive (անգլերեն).